ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Գաստրոնոմիայի մանիան հասավ պետական մակարդակի

Գաստրոնոմիայի մանիան հասավ պետական  մակարդակի
31.10.2024 | 12:47

Մի քանի դիտարկմամբ պատմեմ, թե ինչ կատարվեց կառավարության նիստին, որին, ինչպես գիտեք, ուշի ուշով հետևում եմ վերջին 6 տարիներին։ Փորձելու եմ լինել հնարավորինս կարճ և կոռեկտ։

Եվ այսպես, ինչ իմացանք․ նախ իմացանք, որ «կոնյակն» ու «շամպայնը» ոչ թե խմիչքի տեսակներ են, այլ՝ ֆրանսիական տեղանուններ: Մի փոքր ուղղում․ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որ այս մասին, երևի, իմացել է Մակրոնի հետ վերջին սերտ շփումների ժամանակ, հայերիս մեծամասնությունը վաղուց գիտեր, ավելին՝ երբեք էլ չի ասել, թե «կոնյակը հայկական բրենդ է»։ Մի խոսքով, որոշեցին, այսուհետև հրաժարվել «կոնյակ» տերմինից ու անցնել «հայկական բրենդի» տարբերակին, չնայած, մեր «հանճարները» երևի մոռացել են, որ հայերենում «բարկօղի» գեղեցիկ տարբերակը կա։ Չի բացառվում, որ առաջիկայում կտեսնենք, թե ինչպես են վերանվանվում, օրինակ, «Երևանի կոնյակի գործարանը», «Արարատ կոնյակի գործարանը», «Շամպայն գինիների գործարանը» և մնացած բոլոր նմանատիպ հիմնարկները։

Մյուս սարկազմն այն էր, որ գաստրոնոմիայի մանիան հասավ նաև պետական-պաշտոնական մակարդակի, և կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, թե «ազգային ուտեստների շտեմարան են սարքել», բացի դրանից ընդգծեց, որ հետայսու «ՀՀ ռազմավարության մեջ խոհանոցը դա ազգային արժեք է»։ Չէ, ես ազգային խոհանոցի հետ խնդիր չունեմ, մեր հազարամյա պատմության մի բաղադրիչն է, բայց արձանագրենք, որ գլխավոր ստամոքսապետը դա ֆիքսել է ռազմավարության մեջ։ Հերթական անգամ տեսնում ենք, որ ուտելն ու ուտելիքը սրանց մտածելակերպի առանցքն է, օրինակները բերվում են հացի վրա՝ զուգահեռներն անցկացվում ուտելիքի ու խոհանոցի պրիզմայով։ Մի 10 րոպե խոսում էր խոհանոցի կարևորությունից, թե ինչքան առանցքային ռազմավարական նշանակություն ունի․ ոգևորված պատմում էր, թե «գյուղեր եմ այցելում, ահագին անծանոթ ուտեստներ եմ համտեսում»։

«Հայեցակարգային» հաջորդ հարցը հայկական ավանդական խաղերն էին, որոնք նույնպես հավաքագրվում են, էլեկտրոնացվում, ու որոշ ժամանակ անց, թերևս, ականատես լինենք «հավալայի»․ «լախտիի» և «չլիկ-դաստայի» մասին առաջին դիսերտացիաների պաշտպանությանը։ Առանց մի վայկյան իսկ վարանելու՝ իրեն համեմատեց Կոմիտասի հետ, նշելով, թե «ժամանակին էլ Կոմիտասն էր գյուղեգյուղ ընկած հայկական երգերը հավաքագրում»։

Վերջում թեման դարձյալ դպրոցաշինությունն էր, որի մասին չի դադարում խոսել․ պարզվում է՝ դպրոց սարքելու համար քաղաքական կամքը, գումարը, նախագիծն ու շինարարը բավարար չեն, պետք է նաև ժամանակ։

Այ սենց խոհափիլիսոփայական ու ռազմահայրենասիրական դասախոսության հերթական ժամավաճառություն էր տիրում ուղիղ մեկ ժամ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 4435

Մեկնաբանություններ